Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր արձանի վրա կատարված վանդալային հարձակման մասին, տեղեկացնում է Dplay-ը:
«Ցավում եմ. դա իրական մանկապարտեզ է: Եվ ի՞նչ. ի՞նչ են շահում այդ մարդիկ:
Քանդելը միշտ էլ հեշտ է, թող փորձեն մի բան կառուցել»,- ասել է Զլատանը:
Հիշեցնենք, որ չարագործները կտրել են արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են հագցրել, որի վրա գրված է եղել ՝ «Սա Շվեդիան է»:
Արձանը մի քանի անգամ ենթարկվել է վանդալային հարձակումների, երբ շվեդական «Մալմյո» ակումբի սան Իբրահիմովիչը դարձավ «Համարբյուի» համասեփականատերը։
Այսպիսի արձագանքը բացատրվում է այն հանգամանքով, որ երկու ակումբները սկզբունքային մրցակիցներ են:
Ոստիկանությունը այս դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: