Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է հետաքրքիր պատմությամբ իր դեռահասության տարիներից։
«Երբ 15 տարեկան էի, մարզումներից մեկի ընթացքում խաղընկերներիս ասացի, որ մի օր լավագույնն եմ լինելու աշխարհում։ Նրանք ծիծաղացին ասածիս վրա։
Այդ ժամանակ ես անգամ «Սպորտինգի» առաջին թիմում չէի խաղում, բայց ես ունեի այդ հավատը ու անկեղծորեն հավատում էի դրան»,-Ռոնալդուի խոսքն է մեջբերում TPT Global-ը։
Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։