Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նշել է, որ կկատարի իր խոստումը՝ 1 միլիարդ դոլար ծախսելու կանանց ֆուտբոլի զարգացման վրա՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի և դրան ուղեկցող ֆինանսական ճգնաժամի: Գումարը կներդրվի մինչև 2022 թվականը:
«Մենք կարող ենք հաստատել, որ այդ գումարն արդեն հատկացվել է ՖԻՖԱ-ի կողմից, և որ ներկայիս Covid-19 ճգնաժամը չի ազդի ֆինանսավորման վրա:
Այս գումարը կներդրվի կանանց ֆուտբոլի տարբեր ոլորտներում, ներառյալ մրցումները, զարգացման ծրագրերը, մասնագիտական և տեխնիկական ծրագրերը», — ՖԻՖԱ-ի խոսքերն է մեջբերում Guardian-ը:
