Չմշկորդների միջազգային միությունը (ISU) հրապարակել է լավագույն գեղասահորդների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը միջազգային վարկանիշային աղյուսակում։

Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սամարինը զբաղեցնում է 2-րդ տեղը լավագույն գեղասահորդների վարկանիշում։ Ընդհանուր վարկանիշում, որը հաշվի է առնում վերջին երեք մրցաշրջանների ISU մրցումներում անհատական արդյունքները, Սամարին վաստակել է 3046 միավոր:
Եվրոպայի գործող չեմպիոն Դմիտրի Ալիևը (2957) 3-րդ հորիզոնականում է: Առաջատարը օլիմպիական կրկնակի չեմպիոն ճապոնացի Յուզուրու Հանյուն է (3786): 4-րդ տեղում ամերիկացի Նաթան Չենն է (2880), 5-րդ տեղում ՝ Իտալիայի ներկայացուցիչ Մատեո Ռիզզոն (2859):
Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դանիելյանը 16-րդ հորիզոնականում է։
