«Լիվերպուլի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտայի ողբերգական մահվանը՝ հրապարակելով հուզիչ հրաժեշտի ուղերձ։
«Սա այն պահն է, երբ ինձ համար դժվար է ինչ-որ բան ասել։ Պետք է լինի ինչ-որ բարձրագույն նպատակ, բայց ես այն չեմ տեսնում։
Խորապես վշտացած եմ Դիոգուի և նրա եղբայր Անդրեի մահվան լուրը լսելով։ Դիոգուն ոչ միայն ֆանտաստիկ խաղացող էր, այլև հրաշալի ընկեր, սիրող և հոգատար ամուսին ու հայր։
Մենք քեզ շատ կկարոտենք։ Իմ բոլոր աղոթքները, մտքերը և ուժը Ռուտայի, երեխաների, ընտանիքի, ընկերների և բոլոր նրանց հետ են, ովքեր սիրում էին նրանց։ Հանգչիր խաղաղությամբ»։
Յուրգեն Կլոպը Դիոգու Ժոտային մարզել է «Լիվերպուլում» 2020-ից մինչև 2024 թվականը։