«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը մրցաշրջանի ավարտին կհեռանա ամերիկյան ակումբից, հայտնում է AS-ը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստը նպատակ ունի հաղթել MLS-ի առաջնությունը, որից հետո կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Սուարեսը «Ինտեր Մայամիին» միացել է 2023 թվականի դեկտեմբերին։ Այդ ընթացքում նա օգնել է թիմին նվաճել MLS-ի կանոնավոր առաջնության տիտղոսը և դարձել է ակումբի պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն՝ խփելով 34 գոլ։
Ակումբային կարիերայի ընթացքում Սուարեսն անցկացրել է 863 հանդիպում և խփել 523 գոլ։ Նա նաև Ուրուգվայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դեպորտիվո ԼՍՄ» ակումբի համասեփականատերն է։ Կարիերան ավարտելու դեպքում նա, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանա իր ակումբի զարգացման վրա։