Հայկական երկու թիմեր՝ «Փյունիկը» և «Ուրարտուն», անցկացրել են ընկերական հանդիպումներ՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին։
«Փյունիկը» 2:0 հաշվով հաղթել է Թբիլիսիի «Գարեջիին»։ Գոլերի հեղինակներ են դարձել Լևոն Պետրոսյանը և Ալեքսանդր Միլկովիչը։
Իսկ «Ուրարտուն» ընկերական խաղում առավելության է հասել Թբիլիսիի «Դինամոյի» նկատմամբ։ Մրցակցին հաղթելու ճանապարհին աչքի են ընկել Ժիրայր Մարգարյանը, Միքայել Միրզոյանն ու Բրունո Միշելը։