Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրել է իր կազմը։ Թիմը պայմանագիր է կնքել 32-ամյա պաշտպան Անտոն Բրատկովի հետ։
Բրատկովը հանդես է եկել մի շարք ուկրաինական ակումբներում՝ «Մետալիստ», «Լվով», «Զիրկա» և «Դեսնա»։ 2020/21 մրցաշրջանից նա խաղացել է Երևանի «Փյունիկում», որի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Ակումբը ողջունել է նորեկին և մաղթել հաջողություն թիմի կազմում։