«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շուտով յուրահատուկ հանդիպում կանցկացնի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունում։
Արգենտինացին ամերիկյան թիմի կազմում կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ՝ ակումբի, որի կազմում նա հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին։ Հետաքրքիր է, որ սա Մեսսիի կարիերայի առաջին դեպքն է, երբ նա խաղալու է իր նախկին թիմի դեմ։
«Ինտեր Մայամին» և ՊՍԺ-ն կհանդիպեն մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում։ Հանդիպումը կկայանա կիրակի՝ հունիսի 29-ին, Երևանի ժամանակով՝ 20:00-ին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, Լիոնել Մեսսին նշում է իր 38-ամյակը։