«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը շարունակում է գտնվել ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջին շրջանում, սակայն, երկրպագուներն ավելի շատ քննարկում են ոչ թե 17-ամյա ֆուտբոլիստի խաղը, այլ նրա անձնական կյանքը։
Ստեղծված իրավիճակի ֆոնին կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուին հարցրել են՝ ինչ խորհուրդ կտա նա Յամալին։
«Յամալը պետք է փորձի անտեսել իր շուրջը կատարվող ամեն ինչ։ Մենք չպետք է ճնշում գործադրենք նրա վրա»,- ասել է Դեկուն La Vanguardia-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ վերջերս մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի նախկին դերասանուհի Կլաուդիա Բավելը պնդել էր, թե Լամին Յամալը սպառնացել է իրեն՝ պահանջելով, որ իրենց միջև տեղի ունեցածը չհանրայնացվի։