Հաղորդվում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի շտապում վերադառնալ Թուրին: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը սկսել է հետ կանչել բոլոր լեգեոներներին, քանի որ մոտ ժամանակներս նախատեսում է վերսկսել մարզումները:
Մի քանի օրվա ընթացքում թուրինյան ակումբի բոլոր խաղացողները կվերադառնան Յուվեի մարզաբազա, բայց Ռոնալդուն չի շտապում լքել Պորտուգալիան: Հարձակվողնն ուզում է նախ իմանալ մարզումների վերսկսման հատուկ ամսաթվերը:
Վերջերս հայտնի դարձավ նաև, որ հարձակվող Գոնսալո Իգուաինը չի ցանկանում վերադառնալ «Յուվենտուս» ՝ իր մոր հիվանդության պատճառով: