Գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը մեկնաբանել է «Բայերից» «Լիվերպուլ» տեղափոխությունը:
Շաբաթ օրը «Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց 22-ամյա ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագրի մասին: Ըստ Transfermarkt-ի՝ ակումբը վճարել է 125 միլիոն եվրո, գումարած՝ մինչև 25 միլիոն եվրո բոնուսներ:
«Սա ճիշտ պահն էր կարիերայիս հաջորդ քայլն անելու համար: Ես ցանկանում էի միանալ աշխարհի լավագույն ակումբներից մեկին, և «Լիվերպուլը» հենց այդպիսին է: Այստեղի մարդիկ համոզեցին ինձ, և ակումբի առաջարկն իսկապես հիանալի էր», – նշել է Վիրցը «Լիվերպուլի» պաշտոնական կայքում:
2024/25 մրցաշրջանում Վիրցը «Բայերի» կազմում 45 խաղում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: