Իսպանական Sport.es պարբերականի տեղեկություններով՝ «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է իր կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, սակայն միայն այն բանից հետո, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» չի նախատեսում երկարաձգել 36-ամյա հարձակվողի պայմանագիրը, որը ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի Մերձավոր Արևելք տեղափոխվելու հավանականությունն արդեն հաստատել է նաև նրա տրանսֆերով զբաղվող գործակալության ներկայացուցիչներից մեկը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 52 հանդիպում, որոնցում դարձել է 42 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։