ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով հաղթանակ տարավ արգենտինական «Բոկա Խունիորսի» նկատմամբ՝ ժամանակից շուտ ապահովելով տեղը փլեյ-օֆֆում։
«Բավարիա» — «Բոկա Խունիորս»՝ 2։1
Գոլերը՝ Հարի Քեյն (18), Մայքլ Օլիսե (84) – Միգել Մերենտիել (66)
🔴⚪️ Bayern are through to the Round of 16!#FIFACWC pic.twitter.com/9gxFJFy2pv
— FIFA Club World Cup (@FIFACWC) June 21, 2025
Ակումբային ԱԱ-ի C խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.
D խմբի երկրորդ տուրի վերջին խաղում «Լոս Անջելեսը» նվազագույն հաշվով պարտություն կրեց Թունիսը ներկայացնող «Էսպերանսից»:
«Լոս Անջելես» — «Էսպերանս»՝ 0։1
Գոլը՝ Յուսուֆ Բելաիլի (70)
Ակումբային ԱԱ-ի D խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.