ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի D խմբի երկրորդ տուրում Լոնդոնի «Չելսին» անսպասելի պարտություն կրեց բրազիլական «Ֆլամենգոյից»՝ 1:3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «ազնվականների» պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն։ Բրազիլական ակումբի պատասխան գոլերը խփեցին Բրունո Էնրիկեն, Դանիելը և Ուլոաս Յանը՝ համապատասխանաբար 62-րդ, 65-րդ և 78-րդ րոպեներին։
Լոնդոնյան գրանդը խաղի վերջնամասում (68-րդ րոպեից) անցկացրեց 10 հոգով։ Կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Նիկոլաս Ջեքսոնը։
Հաջորդ տուրում «Չելսին» կմրցի «Էսպերանսի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ «Լոս Անջելեսի» հետ։
Ակումբային ԱԱ-ի D խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև.