Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում ընթացող հավաքի շրջանակում անցկացրել է երկրորդ ընկերական հանդիպումը։
Երևանյան ակումբը 2:1 հաշվով առավելության է հասել Սլովենիայի գլխավոր առաջնությունը ներկայացնող «Ռադոմլյեի» նկատմամբ։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Գոնսալո Սիլվան և Վիրջիլ Պինսոնը։