ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի C խմբի երկրորդ տուրի «Բենֆիկա» – «Օքլենդ Սիթի» հանդիպումը դադարեցվել է Օռլանդոյում վատ եղանակի պատճառով։
Առաջին խաղակեսի ավարտից մոտ մեկ ժամ անց թիմերը չեն կարողանում դուրս գալ խաղադաշտ՝ հորդառատ անձրևի պատճառով։
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո «Բենֆիկան» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթում է «Օքլենդ Սիթիին»՝ Անխել դի Մարիայի դիպուկ իրացրած 11-մետրանոց հարվածի շնորհիվ։
Խաղի ավարտի կամ վերսկսման մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, բրազիլական «Պալմեյրասի» և եգիպտական «Ալ-Ահլիի» միջև խաղը նույնպես դադարեցվել էր 40 րոպեով՝ վատ եղանակի պատճառով։