Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն «սերուցքայինների» նախկին հարձակվող Խոսելուին։
Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացի խաղացողը հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։
2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ խփելով 7 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։