«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Դուգլաս Լուիսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Give me Sport-ը։
Աղբյուրի տվյալներով՝ թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին և պատրաստ է քննարկել 30 միլիոն ֆունտ ստեռլինգի (35.1 միլիոն եվրո) առաջարկներ։ «Կարմիր սատանաները» կարող են մրցակցության մեջ մտնել «Նոթինգհեմ Ֆորեսթի» և Լուիսի նախկին ակումբ՝ «Աստոն Վիլայի» հետ։
Կիսապաշտպանը «Յուվենտուս» է տեղափոխվել «Աստոն Վիլայից» 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում Լուիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի, որոնցում գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 38 միլիոն եվրո։