Միխալ Պրոբեժը լքել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Նախկինում հաղորդվում էր, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն զրկվել է ավագի թևկապից և նա այլևս հանդես չի գա ազգային հավաքականում, քանի դեռ չի փոխվել գլխավոր մարզիչը: Ավելի ուշ Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարեց, որ Լևանդովսկուն ավագի թևկապից զրկելը միայն մարզչի որոշումն է, այլ ոչ թե ֆուտբոլիստների խորհրդի: Լեհաստանի հավաքականը հունիսի 10-ին Աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը հյուրընկալվելիս պարտվեց Ֆինլանդիային։
«Եկել եմ այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակում լավագույն որոշումը՝ հանուն ազգային հավաքականի, կլինի մարզչի պաշտոնից իմ հրաժարականը։ Այս գործառույթի կատարումը իմ մասնագիտական երազանքների իրականացումն էր և իմ կյանքում ամենամեծ պատիվը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին՝ Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիայի աշխատակիցներին։ Շնորհակալություն Լեհաստանի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին և խորհրդին։ Իհարկե, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց բախտ է վիճակվել հանդիպել այդ ճանապարհին: Ազգային հավաքականը մեր ընդհանուր ազգային հարստությունն է։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել մեր հիանալի երկրպագուներին։ Դու մեզ հետ էիք միշտ: Որտեղ էլ որ ազգային հավաքականը հանդես գա, ձեր աջակցությունը լսելի է»,- ասել է Պրոբեժը:
Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիան նույնպես շնորհակալություն է հայտնել մասնագետին համագործակցության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։
Միխալ Պրոբեժը գլխավորել է Լեհաստանի հավաքականը 2023 թվականի սեպտեմբերին։