Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն նշել է, թե ում է համարում իդեալական ավագ։
«Իդեալական ավա՞գ: Դա Սերխիո Ռամոսն է։ Նա ունի ավագի մտածելակերպ։ Ռամոսը ծնվել է հանդերձարանում և խաղադաշտում առաջնորդ լինելու համար։
Նույնիսկ եթե նա թևկապ չի կրում, հոգով նա միևնույն է ավագ է»,- աստղային հարձակվողի խոսքերն է փոխանցում MadridXtra-ն։
Հիշեցնենք, որ Մբապեն և Ռամոսը ժամանակին միասին հանդես են եկել ՊՍԺ-ի կազմում։