Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հայտնել է, որ կցանկանար խաղալ իր կուռքի՝ Զինեդին Զիդանի կողքին, բայց ոչ ամբողջ մրցաշրջան։
«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ նույն թիմում: Զիդանի հետ դա հեշտ է։ Ես պարզապես կտայի նրան գնդակը և կդիտեի նրան։ Դա նման կլիներ YouTube-ի տեսանյութը մոտիկից դիտելուն։ Բայց, հաշվի առնելով դա, ես չէի ցանկանա նրա հետ խաղալ ամբողջ մրցաշրջան, քանի որ ոչ մի րոպե խաղաժամանակ չէի ստանա»,- ասել է Բելինգհեմը FIFA-ի մամուլի ծառայության հետ զրույցում։
Ավարտված մրցաշրջանում Բելինգհեմը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 52 հանդիպման՝ խփելով 14 գոլ և կատարելով նույնքան գոլային փոխանցում։