«Յուվենտուսը» դիտարկում է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» համարվում էր շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ, սակայն ակումբի համար դժվար կլինի հաղթել մրցավազքում՝ եվրոպական մրցաշարերին չմասնակցելու պատճառով:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Յուվենտուսի» ղեկավարները վերջերս կապ են հաստատել 27-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր գործարքի պայմանները քննարկելու համար:
Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալը» նույնպես նշվում էր որպես տրանսֆերի հավակնորդ: