«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն տեղափոխվում է «Նապոլի»։ Իտալական ակումբի հետ գործարքը լիովին համաձայնեցված է և կնքված, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դե Բրույնեն շուտով կանցնի բժշկական զննում և «կավարտի» իտալական ակումբ տեղափոխվելու գործընթացը։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի երկու տարվա համար։
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, որ Դե Բրույնեն նեապոլիտանական ակումբի կազմում տարեկան կստանա 5 միլիոն եվրո աշխատավարձ։
Անցյալ մրցաշրջանում 33-ամյա բելգիացին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 40 հանդիպմանը խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։