Բրազիլիայի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց Պարագվայի հավաքականին՝ այդպիսով պաշտոնապես որակավորվելով Աշխարհի առաջնությանը։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Վինիսիուս Ժունիորը։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը դեռևս միակն է աշխարհում, որը կարողացել է որակավորվել պատմության մեջ բացարձակապես բոլոր Աշխարհի առաջնություններում։ 1930 թվականից ի վեր անցկացվել է 22 Աշխարհի առաջնություն։ Կարլո Անչելոտիի թիմի մասնակցությունը գալիք Աշխարհի առաջնությանը կլինի 23-րդը։ Բրազիլիայի հավաքականը այս մրցաշարում հաղթել է հինգ անգամ, ինչը նույնպես բացարձակ ռեկորդ է։
Նշենք, որ Գերմանիան երկրորդ տեղում է աշխարհի առաջնությանը մասնակցությունների քանակով՝ 20։ Հիշեցնենք, որ Կանադան, ԱՄՆ-ն և Մեքսիկան կընդունեն առաջիկա Աշխարհի առաջնությունը։
Արգենտինայի հավաքականը ոչ-ոքի գրանցեց Կոլումբիայի հետ հանդիպմանը՝ 1-1․ Դիասի գոլին արգենտինացիները պատասխանեցին Ալմադայի գոլով։ Արգենտինան ավելի վաղ ապահովել էր ԱԱ-ի ուղեգիր։
Պերուն և Էկվադորը ևս ոչ-ոքի գրանցեցին՝ 0-0․ այսպիսով, Էկվադորը ևս ապահովեց ԱԱ-ի ուղեգիր։