Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Անդրե Շյուռլեն, ով վարձավճարով հանդես է գալի Մոսկվայի «Սպարտակի» կազմում, պայմնավորված կորոնավիրուսի պանդեմիայով, մեկնել է հայրենիք, և հայտնել է, որ այլևս չի վերադառնա Մոսկվա: Այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Այս պահին գերմանացին գտնվում է Բեռլինում՝ կնոջ և աղջկա հետ: Ֆուտբոլիստն ապաքինվում է կոճի վնասվածքից:
Հիշեցնենք, որ օրերս «Սպարտակի» գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ «Սպարտակը» չի գնի Շյուռլեի ամբողջական տրանսֆերը: Այդ իսկ պատճառով, Շյուռլեն որոշել է չվերադառնալ Մոսկվա ու բաց կթողնի մրցաշրջանի վերսկսումը:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում նա անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: