«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն հայտնվել է միանգամից մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։
Ըստ Սանտի Աունայի՝ ՊՍԺ-ն առաջին հանդիպումն է անցկացրել հարավկորեացի ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ. բանակցությունները տեղի են ունեցել այս շաբաթ Փարիզում և վկայում են ֆրանսիական գրանդի լուրջ մտադրությունների մասին։
ՊՍԺ-ի սպորտային խորհրդատու Լուիս Կամպոսը անձամբ մասնակցել է բանակցություններին, իսկ «Բավարիան» հնարավոր տրանսֆերը գնահատում է 50 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից միայն իր պայմաններով, բայց կողմերը մտադիր են շարունակել երկխոսությունն առաջիկա օրերին։
Կիմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ՊՍԺ-ն. Հարավային Կորեայի հավաքականի պաշտպանի տրանսֆերի հավակնորդների թվում են նաև «Նյուքասլը» և «Ալ-Նասրը»։