Հանսի Ֆլիկը ցանկանում է Իվան Պերիշիչին տեսնել «Բարսելոնայում»։ 36-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ՊՍՎ-ում և հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի պայմանագիրը։
Mundo Deportivo-ն, հղում անելով Bild-ին, հաղորդում է, որ «Բարսելոնայի» մարզիչը կցանկանար, որ ակումբը պայմանագիր կնքի Պերիշիչի հետ։
Ֆլիկը ճանաչում է խորվաթ ֆուտբոլիստին «Բավարիայից»։
Պերիշիչը նախորդ մրցաշրջանում խփել է 11 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։