Շաբաթ երեկոյան Անդորրայի և Անգլիայի հավաքականները հանդիպեցին Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
Հանդիպումն ավարտվեց Թոմաս Տուխելի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Հարի Քեյնը։
Անգլիայի հավաքականը երրորդ տուրից հետո 9 միավորով գլխավորում է իր խմբի մրցաշարային աղյուսակը․ Անդորրայի հավաքականը միավոր չունի և եզրափակում է աղյուսակը։