Աշխարհի երկրորդ ռակետ ամերիկացի թենիսիստուհի Քորի Գաուֆը հաղթեց 2025 թվականի Ռոլան Գարոսի կանանց մրցաշարը։
Եզրափակչում նա 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով հաղթեց WTA-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկային։
Հանդիպումը տևեց 2 ժամ 40 րոպե։
Սա 21-ամյա Քորի Գաուֆի կարիերայում երկրորդ տիտղոսն է Մեծ սաղավարտի մրցաշարում։ 2023 թվականին նա հաղթեց ԱՄՆ բաց առաջնությունը՝ եզրափակչում նույնպես հաղթելով Արինա Սաբալենկային։
Հատկանշական է, որ WTA-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակի երկու առաջատարները Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում հանդիպեցին 12 տարվա ընթացքում առաջին անգամ։