Արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստն ու ակումբն արդեն վերջնական որոշում են կայացրել այդ հարցում։
Աղբյուրի տվյալներով՝ Գարնաչոն կարող է մնալ Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նրանով հետաքրքրված են երեք ակումբներ։ Ավելի վաղ մամուլում նշվում էր «Չեսլիի» հետաքրքրության մասին։
«Բայերը» և «Նապոլին» ևս դիտարկել են ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։