Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ լրանում է հունիսի 30-ին, ասել է, որ չի ընդունի այլ ակումբների առաջարկները՝ մասնակցելու առաջիկա ակումբային Աշխարհի առաջնությանը։
Մրցաշարը կանցկացվի Միացյալ Նահանգներում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
«Գրեթե որոշված է, որ ես չեմ մասնակցի ակումբային Աշխարհի առաջնությանը, չնայած բազմաթիվ հրավերներին և առաջարկներին։
Եղել են բանակցություններ, կապեր… բայց մենք պետք է մտածենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», — ասել է Ռոնալդուն մամուլի ասուլիսում, ում մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոն։