Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ։
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկացմամբ՝ «սերուցքայինները» պատրաստ են վճարել 45 միլիոն եվրո՝ որպես հրաժարագին 17-ամյա տաղանդի համար։ Մաստանտուոնոն մերժել է ՊՍԺ-ին՝ ցանկություն հայտնելով միանալ միայն Մադրիդի «Ռեալին», որն իր երազանքների ակումբն է։
Ակնկալվում է, որ Ֆրանկոն արդեն հաջորդ շաբաթ կանցնի բուժզննում և պաշտոնապես կդառնա իսպանական գրանդի ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, խփել է 7 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Բացի այդ, երիտասարդ կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել Արգենտինայի հավաքականի կազմում պաշտոնական խաղերում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը երբևէ նշել է նորամուտը «ալբիսելեստեի» կազմում։