Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն հեռացել է Խորվաթիայի «Հայդուկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Գատուզոն «Հայդուկը» գլխավորել էր 2024 թվականին: 2024/25 մրցաշրջանում թիմը պայքարում էր Խորվաթիայի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն մրցաշրջանն ավարտեց բարձրագույն դիվիզիոնի երրորդ հորիզոնականում՝ վաստակելով 63 միավոր:
«Հայդուկը» Խորվաթիայի ամենահայտնի և տիտղոսակիր ակումբներից մեկն է: Թիմը վեց անգամ նվաճել է Խորվաթիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ութ անգամ հաղթել է Խորվաթիայի գավաթը և հինգ անգամ նվաճել է Սուպերգավաթը: Յուգոսլավիայի ժամանակաշրջանում ակումբը ինը անգամ դարձել է երկրի չեմպիոն և նույնքան անգամ նվաճել է Յուգոսլավիայի գավաթը:
Որպես գլխավոր մարզիչ՝ Գատուզոն նախկինում աշխատել է «Սյոն» (Շվեյցարիա), «Պալերմո», ՕՖԻ (Հունաստան), «Պիզա», «Միլան», «Նապոլի» (Իտալիա), «Վալենսիա» (Իսպանիա) և «Մարսել» (Ֆրանսիա) ակումբներում: «Նապոլիի» հետ նա նվաճել է Իտալիայի գավաթը: