Մադրիդի «Ռեալի» ֆարնսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի պատմական հաղթանակը Չեմպիոնների լիգայում։
«Վերջապես եկավ այս մեծագույն օրը։ Հաղթանակը տարվեց ակումբի կարգավիճակին համապատասխան ձևով։ Շնորհավորում եմ, ՊՍԺ», — գրել է Մբապեն սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացին անցյալ ամռանը ՊՍԺ-ից տեղափոխվեց «Արքայական ակումբ»՝ որպես ազատ գործակալ։ Ի դեպ, Կիլիան Մբապեն դեռ չի հաղթել այս մրցաշարում։
ՊՍԺ-ն դասական թրեբլ ձևակերպեց այս մրցաշրջանում։ Այսօր փարիզեցիները դարձան Չեմպիոնների լիգայի տիտղոսակիր՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով «Ինտերին» (5-0)։