ՊՍԺ-ն դասական թրեբլ ձևակերպեց այս մրցաշրջանում։ Այսօր փարիզեցիները դարձան Չեմպիոնների լիգայի տիտղոսակիր՝ մրցաշարի եզրափակչում հաղթելով «Ինտերին» (5-0)։
Ավելի վաղ Լուիս Էնրիկեի թիմը հաղթել էր Լիգա 1-ը՝ վաստակելով 84 միավոր, և Ֆրանսիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ռեյմսին» (3-0)։
ՊՍԺ-ն դարձավ պատմության մեջ իններորդ եվրոպական ակումբը, որը նվաճել է թրեբլ. նախկինում դա կարողացել են անել «Բարսելոնան», «Բավարիան» (երկուական անգամ), «Սելթիկը», «Այաքսը», ՊՍՎ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»։
ՊՍԺ-ի համար այս տիտղոսը 4-րդն էր այս մրցաշրջանում․ թիմը հաղթել էր նաև Ֆրանսիայի Սուպերգավաթը։
Փարիզցիներից առաջ Չեմպիոնների լիգան հաղթած միակ ֆրանսիական ակումբը «Մարսելն» էր։ 1993 թվականին նրանք եզրափակիչ խաղում հաղթեցին «Միլանին» (1-0):