Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին։ Մրցաշարի վճռորոշ հանդիպմանը «Ինտերը» կմրցի ՊՍԺ-ի հետ։
«Սա յուրահատուկ հանդիպում է, մենք ճիշտ մոտեցանք դրան։
Հիմա ամեն ինչ կախված է մեզանից։ Փորձը օգնում է, մենք արդեն գիտեինք, թե ինչպես պատրաստվել նման հանդիպման, հիմա խաղադաշտում պետք է անել վերջին քայլը։
Մենք երկար ճանապարհ ենք անցել, և մենք դա գիտենք, մեզ պարզապես անհրաժեշտ է վերջին փոքրիկ քայլը», — մեջբերում է «Ինտերի» գլխավոր մարզիչին ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։