«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարիերան կշարունակի Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» կազմում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև փաստաթղթային հարցերը կլուծվեն վաղը, իսկ Կևինի բուժզննումը կկատարվի երկուշաբթի՝ հունիսի 2-ին։
Նշենք, որ 33-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։