«Միլանի» և Նիդերլանդների հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Ռուդ Գուլիտը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը կարող է դառնալ «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը։
«Որպես կանոն, որոշիչ գործոնը Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, բայց հիմա իրավիճակը կարող է այլ լինել։ Յամալը ցուցադրում է զարմանալի խաղամակարդակ։ Նա ոչ միայն շատ կարևոր խաղացող է, այլև շատ պարկեշտ և արժանի մարդ։
Նման քվեարկություններում այժմ ավելի ու ավելի են հաշվի առնում ոչ միայն վիճակագրությունն ու տիտղոսները, այլև ֆուտբոլիստի կերպարը։ Յամալն ունի դրանից մի փոքր ավելի շատ, քան նրանք, որոնք մասնակցեցին Չեմպիոնների լիգայի եզրափակիչին»,-ասել է Գուլիտը beIN Sports-ին տված հարցազրույցում։
2024/25 մրցաշրջանում 17-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի կազմում նվաճել է երեք տիտղոս՝ Իսպանիայի չեմպիոնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը և Իսպանիայի գավաթը։ Անցկացրած 55 խաղում Յամալը խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։