Գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը՝ Ֆլորիան Վիրցը, ընտրել է «Լիվերպուլը»՝ թիմում իր դերի պատճառով։
Նախկինում հաղորդվել էր, որ «Բայերի» կիսապաշտպանը պատրաստակամություն է հայտնել միանալ անգլիական ակումբին։
«Ֆլորիան Վիրցի որոշման մեջ վճռորոշ գործոնն այն էր, որ Արնե Սլոտը նրան առաջարկեց «10 համարի» դերը «Լիվերպուլում»։
«Բավարիայում» նա ստիպված կլիներ այն կիսել Ջամալ Մուսիալայի հետ։ Մարզիչների հետ բանակցությունները վճռորոշ էին այս տրանսֆերի հարցում», — ասել է լրագրող Քրիստիան Ֆալկը։