Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը կանխատեսում է արել 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի արդյունքի վերաբերյալ։
«Կանխատեսում եմ 2-0 հաշվով ՊՍԺ-ի հաղթանակը։ Կարծում եմ՝ հիմա նրանց հերթն է։ Ես դա անընդհատ կրկնում եմ։
Ահա թե ինչու ես հավատացի «Քրիսթալ Փելեսին» Անգլիայի գավաթում։ Այն մրցաշրջանում, երբ մենք տեսանք, թե ինչ պատահեց «Նյուքասլի» հետ, երբ «Տոտենհեմը» վերջապես նվաճեց գավաթը 17 տարի անց, թվում է, թե ամեն ինչ հնարավոր է։
Դոնարուման մի շարք ակնառու հանդիպումներ է անցկացրել այս մրցաշարում։ Նույնիսկ եթե «Ինտերին» հաջողվի հասնել դարպասին, նրանք դեռ պետք է հաղթահարեն պաշտպանության վերջին գիծը՝ ի դեմս ՊՍԺ-ի գլխավոր աստղերից մեկի»,- Լինեկերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։