Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին։
«Խաղադաշտում ամենադժվար մրցակի՞ցը։ Նեյմարը։ Նրան զսպելն ամենաբարդն էր»,- Կարվախալի խոսքերն է փոխանցում Madrid Xtra-ն։
Աստղային հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում՝ 2013-ից 2017 թվականներին, իսկ ՊՍԺ-ի կազմում՝ 2017-ից 2023 թվականներին։ Նեյմարն այժմ 33 տարեկան է, ինչպես Կարվախալը։
Ֆուտբոլիստները խաղադաշտում հանդիպել են 10 անգամ․ միմյանց նկատմամբ տանելով 4-ական հաղթանակ, 2 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։