Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե որ խաղից հետո է կայացրել «արքայական» ակումբից հեռանալու որոշումը։
«Արդյունքները այն չէին, ինչ մենք սպասում էինք։ Թիմի խաղն էլ այդքան էլ լավը չէր։ Ժամանակն էր ինչ-որ բան փոխել։ «Արսենալի» հետ խաղից հետո մենք քննարկեցինք իրավիճակը և որոշում կայացրինք։ Թիմը լավագույն մարզավիճակում չէր, և մենք հասկացանք, որ «Ռեալին» փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասել է Անչելոտին Marca-ի հետ զրույցում։
Իտալացի մասնագետն արդեն մի քանի օր է, ինչ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը։ Հունիսին «սելեսաոն» ընկերական հանդիպումներ կանցկացնի Էկվադորի և Պարագվայի հավաքականների դեմ։