«Միլանի» և Ուկարաինայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի և Միլանի «Ինտերի» միջև կայանալիք հանդիպման մասին։
«Ես անհամբեր սպասում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հետաքրքիր խաղի։ Երկու թիմերն էլ հիմա լավ ֆուտբոլ են խաղում։ Նման խաղերում դժվար է կանխատեսել հաղթողին։ Չեմ կարող ասել, թե ով կհաղթի։ Այս եզրափակիչում իսպանական դպրոցը կմրցի իտալականի հետ»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում New Voice-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ — Ինտեր խաղը կկայանա Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։