«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելան կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ իր մտքերով, որտեղ միլանյան ակումբը մրցելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։
«Մրցելու ենք համաշխարհային ֆուտբոլի մեծագույններից մեկի դեմ։ ՊՍԺ-ն, ինչպես «Բավարիան» կամ «Բարսելոնան», միշտ դժվար մրցակից է։ Այստեղ կարևոր են և՛ հարգանքը, և՛ համբերատար լինելու պատրաստակամությունը։
Մեր խնդիրն է ավելի հաճախ սպառնալ դարպասին, ճնշում գործադրել և պահեր ստեղծել։ Այս մրցաշրջանում մենք արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք մեր ուժը, և հիմա կարևոր է այն արժանապատվորեն ավարտել։ Թիմում լավ մթնոլորտ է տիրում. մեզանից յուրաքանչյուրը փորձում է ամբողջությամբ նվիրվել։ Մենք խաղում ենք լիակատար նվիրումով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով՝ 23:00-ին։