ՈւԵՖԱ-ի մրցումային կոմիտեն որոշում է կայացրել կարևոր փոփոխություն կատարել Չեմպիոնների լիգայի կանոնակարգում։
Ինչպես հաղորդում է Bild-ը, հաջորդ մրցաշրջանից սկսած՝ փլեյ-օֆֆի պատասխան խաղերը կանցկացվեն այն թիմերի դաշտերում, որոնք լիգայի փուլում զբաղեցրել են ավելի բարձր տեղեր։
Այս մրցաշրջանում այդ կանոնը գործում էր միայն փլեյ-օֆֆ փուլի և 1/8-րդ եզրափակչի համար․ այդ փուլերում լիգայի փուլում բարձր տեղեր գրաված թիմերը ստանում էին դասակարգվածի կարգավիճակ և պատասխան խաղը անցկացնում էին տանը։ Իսկ հաջորդ փուլերում ամեն ինչ որոշվում էր վիճակահանությամբ։
Օրինակ․ եթե այս կանոնը գործեր այս մրցաշրջանում, «Արսենալը» քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղը կանցկացներ տանը։ «Արսենալը» լիգայի փուլում զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ «սերուցքայինները»՝ 11-րդ։