Մահացել է «Ինտերի» նախկին նախագահ Էռնեստո Պելեգրինին։
«Ինտերը» Պելեգրինիի՝ 84 տարեկանում մահվան մասին հայտնեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի օրը։
Պելեգրինին «Ինտերի» սեփականատերն էր 1984-ից 1995 թվականներին։ Նրա ղեկավարությամբ «ներաձուրիները» նվաճել են չորս գավաթ՝ Իտալիայի առաջնություն (1989), Իտալիայի Սուպերգավաթը (1989) և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթ (1991, 1994)։
1995 թվականի փետրվարին Պելեգրինին իր ակումբի բաժնետոմսերը վաճառեց Մասիմո Մորատիին։
2020 թվականին «Ինտերը» Պելեգրինիին ընդգրկեց ակումբի փառքի սրահում։
«Ինտերը» և ՊՍԺ-ն այսօր Մյունխենում կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում։