Լոնդոնի «Տոտենհեմի» մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ միանգամից չորս ֆուտբոլիստ հեռացել է թիմից:
Դարպասապահներ Ֆրեյզեր Ֆորսթերը և Ալֆի Ուայթմանը, իսպանացի պաշտպան Սերխիո Ռեգիլոնը և գերմանացի հարձակվող Տիմո Վերները լքել են անգլիական թիմը։
Ֆորսթերի, Ուայթմանի և Ռեգիլոնի պայմանագրերը լոնդոնյան թիմի հետ ավարտվել են, և Վերները վարձակալության ժամկետի ավարտից հետո վերադարձել է «ՌԲ Լայպցիգ»։