«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը այս դիրքում գտնվող այն խաղացողն է, ով աշխարհի 60 ուժեղագույն լիգաներում անցած մրցաշրջանում ամենամեծ ազդեցությունն է ունեցել իր թիմի խաղի վրա՝ ըստ Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (CIES):
Հաշվի են առնվել հետևյալ ցուցանիշները՝ օդային խաղ, պաշտպանություն, գնդակի բաշխում, դրիբլինգ, հնարավորությունների ստեղծում և եզրափակում: Եգիպտացի ֆուտբոլիստի ինդեքսի արժեքը կազմել է 100:
Առաջատար 10 վինգերները, ովքեր անցած մրցաշրջանում ամենամեծ ազդեցությունն են ունեցել իրենց թիմի խաղի վրա.
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — 100.
Լամին Յամալ («Բարսելոնա») — 99.6.
Մայքլ Օլիսե («Բավարիա») — 98.1.
Ռաֆինյա («Բարսելոնա») — 93.2.
Լուիս Դիաս («Լիվերպուլ») — 91.4.
Մորգան Ռոջերս («Աստոն Վիլլա») — 91.3.
Բրայան Մբեմո («Բրենտֆորդ») — 90.8.
Բրեդլի Բարկոլա (ՊՍԺ) – 90,5.
Ուսման Դեմբելե (ՊՍԺ) – 88,8.
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 88,2.