Այսօր՝ մայիսի 31-ին, Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության եզրափակիչի շրջանակում ՊՍԺ-ն ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերն այդ խաղի համար․
ՊՍԺ՝ Դոնարումա, Հակիմի, Մարկինյոս, Պաչո, Նունու Մենդեշ, Ժոաու Նևեշ, Վիտինյա, Ֆաբիան Ռուիս, Կվարացխելիա, Դեմբելե, Բարկոլա
«Ինտեր»՝ Զոմեր, Պավար, Աչերբի, Բաստոնի, Դումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Լաուտարո Մարտինես, Թյուրամ
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։